Ցույց տվեք ձեր կահույքը հաճախորդի սենյակում՝ դեռ գնելուց առաջ
Հաճախորդը հաճախ չի պատկերացնում, թե ինչպես կերևա բազմոցը կամ պահարանը իր տանը, ու հետաձգում է գնումը։ Իսկ լավ գովազդային լուսանկարները թանկ են և պահանջում են ժամանակ։
Ինչպես է աշխատում
- 1
Բեռնում եք ապրանքները
Գործընկերոջ բաժնում ավելացնում եք ապրանքի նկարը, անունը, գինը, չափերը և հղումը։
- 2
Ձեր ապրանքը հայտնվում է դիզայններում
Երբ մարդը ստեղծում է դիզայն իր սենյակի համար, «Գնիր այս տեսքը» բաժնում առաջարկում ենք ձեր համապատասխան ապրանքները։
- 3
Հաճախորդը տեսնում է այն իր տանը
Մեկ սեղմումով AI-ը «տեղադրում» է ձեր ապրանքը հենց նրա սենյակի նկարում։
- 4
Ստանում եք հայտ
Հաճախորդը սեղմում է «Կապվել վաճառողի հետ», և դուք ստանում եք նրա անունը, հեռախոսը, ապրանքը և սենյակի նկարը։
- 5
Տեսնում եք արդյունքը
Վահանակում երևում է, թե քանի անգամ է ցուցադրվել ապրանքը, քանի սեղմում և քանի հայտ է եղել։
Ինչպես կարող է աշխատել
- Կահույքի արտադրամասը «Ցուցափեղկ» պլանով բեռնում է 15 ապրանք։
- Մեկ ամսում ապրանքները ցուցադրվում են 2 000 դիզայնում, 120 մարդ սեղմում է, 14-ը թողնում է հայտ։
- Եթե գոնե 2-3 հայտը դառնում է պատվեր, 25 000 ֏ բաժանորդագրությունը վերադառնում է առաջին իսկ վաճառքից։
Թվերը պատկերավոր են և կախված են ձեր ապրանքներից ու գներից։
Ինչ եք ստանում
- ✓Հաճախորդներ, որոնք արդեն տեսել են ձեր ապրանքը իրենց տանը
- ✓Պատրաստի գովազդային նկարներ Instagram-ի և Facebook-ի համար
- ✓Ձեր ապրանքը հայտնվում է պատկերասրահում և Google-ի որոնումներում
- ✓Ամսական վիճակագրություն. ցուցադրումներ, սեղմումներ, հայտեր
Պլաններ
Առաջին գործընկերների համար առաջին ամիսն անվճար է։ Գները սկզբնական են և կարող են ճշգրտվել համատեղ։
- ✓Մինչև 10 ապրանք
- ✓«Գնիր այս տեսքը» բաժին
- ✓Վճարում եք միայն կայացած վաճառքից
- ✓Մինչև 30 ապրանք
- ✓Գործընկերոջ էջ
- ✓10 մարքեթինգային նկար ամսական
- ✓Վիճակագրություն
- ✓Անսահմանափակ ապրանքներ
- ✓Առաջնային տեղ առաջարկներում
- ✓30 մարքեթինգային նկար ամսական
- ✓Ամսական մրցույթի հովանավոր
Հարցեր
Ինչպե՞ս է հաշվվում տոկոսը «Մեկնարկ» պլանում+
Ամեն հայտ ունի իր կոդը։ Ամսվա վերջում միասին համադրում ենք, թե որ հայտերն են դարձել վաճառք, և դուք վճարում եք միայն դրանց համար։
Ո՞վ է պատրաստում մարքեթինգային նկարները+
Մենք պատրաստում ենք AI-ով ձեր ապրանքի նկարներից, իսկ դուք հաստատում եք դրանք հրապարակելուց առաջ։
Կարո՞ղ եմ ցանկացած պահի դադարեցնել+
Այո, պլանները ամսական են, երկարաժամկետ պայմանագիր պետք չէ։
Ստանալ անվճար նմուշ
Թողեք կոնտակտները, և մենք կպատրաստենք նմուշ հենց ձեր ապրանքով կամ բնակարանով։