Գաղտնիության քաղաքականություն
Այս էջում բացատրում ենք, թե ինչ տվյալներ է հավաքում tnak.ai-ը, ինչու և ում հետ ենք դրանք կիսում։
1. Ինչ ենք պահում
- Նկարներ և դիզայններ. ձեր բեռնած սենյակի նկարները, ստեղծված դիզայնները, ընտրած ոճը, ցանկությունները և սենյակի չափերը (մակերես, առաստաղի բարձրություն)։
- Հաշիվ. անուն, email և գաղտնաբառ։ Գաղտնաբառը պահվում է միայն գաղտնագրված (hash) տեսքով, և մենք այն չենք տեսնում։ Եթե մուտք եք գործում Google-ով, Google-ից ստանում ենք միայն ձեր անունը, email-ը և Google հաշվի նույնացուցիչը։ Ձեր Google գաղտնաբառը մենք երբեք չենք տեսնում։
- Բիզնես հաշիվ (գործընկերներ). ընկերության անուն, հեռախոս, կայք, նկարագրություն, ապրանքների նկարներ և տվյալներ։
- Հայտեր. երբ սեղմում եք «Կապվել վաճառողի հետ» կամ լրացնում բիզնես հայտի ձևը, պահվում են ձեր անունն ու հեռախոսը կամ email-ը և հաղորդագրությունը։
- Չարաշահումից պաշտպանություն. անվճար դիզայնների օրական սահմանը պահպանելու համար հաշվում ենք, թե քանի դիզայն է ստեղծվել նույն ինտերնետ հասցեից (IP)։ Հասցեն պահվում է միայն միակողմանի գաղտնագրված (hash) տեսքով, 7 օր։ Դիզայն ստեղծելուց առաջ Cloudflare Turnstile ծառայությունը կարող է ստուգել, որ դուք ռոբոտ չեք։
- Օգտագործման տվյալներ (analytics). որ էջերն եք բացում, ինչ կոճակներ եք սեղմում և որ քայլերն եք անցնում, ինչպես նաև երկիրը (ըստ ինտերնետ կապի), սարքի տեսակը և բրաուզերը, և այն կայքը, որից եկել եք։ Առանց հաշվի այս տվյալները կապված են բրաուզերի անանուն նույնացուցիչի հետ։ Եթե մուտք եք գործել ձեր հաշիվ, դրանք կապվում են նաև ձեր հաշվի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչն է օգտակար, և բարելավենք կայքը։ Մուտքագրվող տեքստերը (օր.՝ գաղտնաբառեր, հաղորդագրություններ) չենք գրանցում։ Այս տվյալները տեսնում է միայն tnak.ai-ի թիմը։
2. Ում հետ ենք կիսում
- Վաճառողները (մեր գործընկերները). երբ դուք սեղմում եք «Կապվել վաճառողի հետ», ձեր անունն ու հեռախոսը, ինչպես նաև ապրանքը, փոխանցվում են այդ ապրանքի վաճառողին, որ նա կապվի ձեզ հետ։ Առանց ձեր այդ գործողության ոչ մի տվյալ չենք փոխանցում։
- AI ծառայություն. ձեր նկարները (և դիզայնում օգտագործվող ապրանքների նկարները) ուղարկվում են պատկերներ մշակող AI ծառայությանը միայն դիզայնը ստեղծելու համար։
- Հոսթինգ և analytics ծառայություններ. կայքը և տվյալները պահվում են ամպային սերվերներում։ Կարող ենք օգտագործել Microsoft Clarity՝ անանուն heatmap-երի և այցերի տեսագրությունների համար, որոնցում մուտքագրվող տեքստերը թաքցված են։
- Էլ. փոստի ծառայություն. email-ի հաստատման և գաղտնաբառի վերականգնման նամակներն ուղարկվում են Resend ծառայության միջոցով։ Նրան փոխանցվում են միայն ձեր email-ը, անունը և նամակի բովանդակությունը։
- Մենք չենք վաճառում ձեր տվյալները և չենք օգտագործում ձեր նկարները գովազդում առանց ձեր թույլտվության։
3. Պատկերասրահ
Ձեր դիզայնը կհայտնվի հանրային պատկերասրահում միայն այն դեպքում, եթե դուք սեղմեք «Հրապարակել պատկերասրահում», և մենք ստուգենք այն։ Հրապարակվում են միայն «առաջ» և «հետո» նկարները, առանց ձեր անվան կամ այլ տվյալների։ Կարող եք ցանկացած պահի հանել այն նույն կոճակով կամ գրելով info@tnak.ai հասցեին։
4. Cookie-ներ և բրաուզերի հիշողություն
- tnak_vid. բրաուզերի անանուն նույնացուցիչ, որով պահվում են ձեր նախագծերը, օրական անվճար սահմանը և կայքում ձեր գործողությունների պատմությունը (տես վերևում՝ «Օգտագործման տվյալներ»)։
- tnak_session. ձեր հաշվի մուտքը (միայն եթե մուտք եք գործել)։
- Բրաուզերի հիշողության մեջ պահում ենք ընտրած ռեժիմը (բաց կամ մուգ) և այցի անանուն նույնացուցիչը analytics-ի համար։
5. Պահպանման ժամկետ և ձեր իրավունքները
Առանց հաշվի ստեղծված դիզայնները և դրանց նկարները ավտոմատ ջնջվում են 90 օր հետո։ Հաշվում պահված դիզայնները պահվում են, մինչև դուք ջնջեք դրանք կամ ձեր հաշիվը։ Բեռնելիս նկարները փոքրացվում են։ Կայքում գործողությունների պատմությունը (analytics) պահվում է առավելագույնը 12 ամիս։
Դուք կարող եք ցանկացած պահի խնդրել տեսնել, ուղղել կամ ջնջել ձեր տվյալները (նկարներ, հաշիվ, հայտեր)՝ գրելով info@tnak.ai հասցեին։ Ջնջումը կկատարենք ողջամիտ ժամկետում։
6. Փոփոխություններ
Այս քաղաքականության էական փոփոխությունների մասին կտեղեկացնենք կայքում։